Միասին կարող ենք
կարևոր
1432 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 19:04
Քաղաքական

Պետք է կտրենք ՔՊ-ի թևերը․ դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարեն․ Նարեկ Կարապետյան

Պետք է կտրենք ՔՊ-ի թևերը․ դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարեն․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է հղել՝ նշելով․

«Սիրելի՛ հայրենակիցներ, դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ օգտին։

Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները և ՔՊ ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։

Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50 % ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, և չի կարող Ալիևի ցուցումով Սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվեն արդյունքները»։

Տեսաուղերձն՝ այստեղ։