|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփել է կարեւոր համալրումով: Մեծանուն դերասան, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին է հանձնել Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի եւ թանգարանային առարկաների իր հավաքածուն:
Մ. Մկրտչյանի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, թանգարանում բացվել է ցուցադրություն, եւ տեղի է ունեցել հավաքածուի պաշտոնական ընդունման արարողությունը: Ավելի քան 800 միավոր ընդգրկող հավաքածուն ներառում է նամակներ, անձնական իրեր, Մհեր Մկրտչյանի ստեղծած Արտիստական թատրոնին առնչվող նյութեր, լուսանկարներ, թանգարանային այլ առարկաներ: Հավաքածուն իր տեղն է գտել թանգարանի թատերարվեստի ֆոնդում՝ Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի եւ հայ թատերարվեստի այլ խոշոր գործիչների արխիվների կողքին:
Հավաքածուի ցուցադրությունը կգործի մինչեւ 2021 թվականի մարտը: