|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն է նշանակվել բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը: Մինչ այս նա զբաղեցնում էր «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը:
Նշենք, որ Գրականության և արվեստի թանգարանը հանրապետության ամենախոշոր թանգարաններից մեկն է, ունի տարբեր ուղղվածությամբ բաժիններ: Թանգարանի տնօրինության տակ են գտնվում Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի, Գորիսում՝ Ակսել Բակունցի, Աշտարակում՝ Պերճ Պռոշյանի, Երևանում՝ Դերենիկ Դեմիրճյանի, Սիլվա Կապուիկյանի և այլ մշակույթի երախտավորների թանգարաններ:
Վահագն Սարգսյանը ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր և ԽՍՀՄ գրողների միության անդամ, հայ բանաստեղծ և արձակագիր Մկրտիչ Սարգսյանի որդին է: