կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 10:22
Հասարակություն

ԱԱՏՄ-ն Դիլիջանի հյուրանոցներում առանձնակի խոշոր խախտումներ չեն արձանագրել

ԱԱՏՄ-ն Դիլիջանի հյուրանոցներում առանձնակի խոշոր խախտումներ չեն արձանագրել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերն օգոստոսի 3-ին ստուգայցեր են կատարել Դիլիջանի խոշոր հյուրանոցներ։

«Պայմանավորված ամռան այս շրջանում հանգստացողների մեծ թվաքանակով ու անվտանգության կանոնների չպահպանման դեպքում վարակի տարածման լուրջ ռիսկերով՝ ԱԱՏՄ-ն վերջին շրջանում հատուկ ուշադրության է առել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը հանգստյան տներում։

ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր Դիլիջանի հյուրանոցներում լայնածավալ դիտարկումների արդյունքում առանձնակի խոշոր խախտումներ չեն արձանագրել․ առկա խնդիրները ենթակա են եղել տեղում շտկման, ինչի վերաբերյալ եւ մասնագիտական խորհրդատվություն եւ ցուցումներ են տվել ԱԱՏՄ մասնագետները։ Ըստ այդմ՝ պարետին կասեցման միջնորդություններ այս դիտարկումների մասով չեն ներկայացվի։

 Հիշեցնենք, որ նախորդ 2 օրվա ընթացքում լայնածավալ ստուգայցեր էին անցկացվել նաեւ Ծաղկաձորում, որտեղ գործող մի շարք խոշոր հյուրանոցների գործունեությունը պարետի որոշմամբ ժամանակավորապես կկասեցվի։

ԱԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ երկրում։ Ուստի տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը»,- նշված է հաղորդագրության մեջ։