կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 18:07
Քաղաքական

Դուք պարտավոր եք կալանավորել թիվ մեկ դավաճանին՝ Ն. Փաշինյանին. Ա. Մինասյանը՝ ՀՔԾ-ին

Դուք պարտավոր եք քրեական գործ հարուցել և ձերբակալել ու կալանավորել թիվ մեկ դավաճանին՝ Նիկոլ Փաշինյանին. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի առջև հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՀՔԾ պետին և անձնակազմին:

Հիշեցնենք՝ այսօր Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկել է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթը դեպի Հանրապետության հրապարակ:

Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի՝ ՀՀ ՀՔԾ շենքի առջև ունեցած ելույթը և դրան հաջորդած՝ լրագրողների հետ նրա հարցուպատասխանն ամբողջապես: