Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատախազությունը պարտավոր էր պետական դավաճանին և նրա խմբակին ձերբակալելու և կալանավորելու ուղիղ ցուցում տալ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ Հայրենիքի փրկության շարժման երթի ժամանակ, որը կանգ առավ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։
«Հայրենակիցներ, մենք Գլխավոր դատախազության շենքի մոտ ենք՝ մի մարմնի, որն ի սկզբանե պարտավոր էր ծառայել ՀՀ-ին, և, իրենց երդմանը համապատասխան, իրականացնել այն գործընթացները, որոնք վերաբերում են պետական դավաճանին, հայրենիքին վնասարարություն տված անձին, հայրենիքը ագրեսիվ պատերազմի մեջ ներքաշելուն, բազմահազար զոհերի պատճառ դարձած անձին և նրա խմբակին՝ ձերբակալելու և կալանավորելու ուղիղ ցուցում տալու համար։ Այս մարմինը առայժմ անգործություն է դրսևորում։ Ավելին, բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները օրենքի կոպտագույն խախտումներով հարթեցնում են»-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ հենց այդ պահին Ավանի դատարանում քննվում է 100-ից ավելի փաստաբանների բողոքը ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության։
«Հետևաբար, դիմում ենք գլխավոր դատախազին, արժանապատիվ դատախազության աշխատակիցներին՝ կատարե՛ք սահմանադրական ձեր պարտականությունը, դուք ոչ թե կառավարության, նրա ղեկավարի աթոռը զավթած անձի, այլ ՀՀ դատախազությունն եք»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․