կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 19:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի գործակալ լինելու մասին հաղորդումը ներկայացված է և լավ կլինի՝ դուք էլ միանաք․ Մինասյանը՝ Փաշինյանին

Եթե ճշումներն այնքան մեծանան, որ դեպի Նախիջևան միջանցքին հայ մաքսավորներ կանգնելը պատերազմով սպառնա, արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է հրաժարվելու պաշտոնից այդ պատերազմը թույլ չտալու և միջանցքն էլ ադրբեջանցիներին չզիջելու համար․ այս հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այդպիսի հարց ուղղող պատգամավորը ՀՀ-ում օտարերկրյա նարատիվներ զարգացնողն է՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Եվ ես խորհուրդ եմ տալիս ձեզ դատի տալ և մենք դա կապացուցենք»,-ասաց Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ հաղորդումը ներկայացված է, և լավ կլինի, որ Փաշինյանն էլ միանա և բոլոր փաստերը, որ ԱԺ ամբիոնից հնչում են շատ արդյունավետ  ձևով ուսումնասիրվի, քրեական գործ հարուցվի և բացահայտվի՝ ովքեր են այդ գործակալները։

«Որևէ հարուցված քրեական գործ իմ ասածը չի կարող փոխել»,-պատասխանեց Փաշինյանը։

Արծվիկ Մինասյանի հարցը գերեվարված անձանց մասին էր․ նա հիշեցրեց, որ մի քանի անգամ Փաշինյանին հրավիրել են քննարկման այս հարցով, բայց նա և իշխող ուժը խուսափել է։ Նա պահանջեց ասել, թե ինչ քայլեր է արել գերիններին վերադարձնելու ուղղությամբ։

Փաշինյանն ասաց՝ բոլոր քննարկումներում այդ հարցին անդրադառնում են։

Նա առաջարկեց, որ Բրյուսելյան բանակցություններից՝ դեկտեմբերի 15-ից, հետո հանդիպել և այդ հարցը քննարկել։

Մանրամասն՝ տեսանյութում․