|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք, որի գործունեության արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի մեծագույն մասը և ունեցանք մարդկային ահռելի կորուստներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը։
ՀՀ քաղաքացին ունի մեկ ճանապարհ՝ ոտքի կանգնել՝ դավաճանին հեռացնելու և հայրենիքը փրկելու համար։
Մենք կորցնելու հայրենիք չունե՛նք։ Մենք պետք է միասին հեռացնե՛նք խելագարին և փրկե՛նք հայրենիքը։ Մենք պետք է միասի՛ն կառուցենք մեր երազանքի հայրենիքը։
Այսօր՝ ժամը 17։00-ին, բոլորիդ հրավիրում ենք Արժանապատվության երթին, որը կմեկնարկի Արաբկիր համայնքից՝ Վահագն Դավթյանի այգի, և կավարտվի Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին»։