Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 418.14 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.52 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
Մինչ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն,
մինչ իմքայլական պատգամավորները թաքնվել են խորը «բունկերներում»,
մինչ հասարակության մի մեծ զանգված շարունակում է մնալ անտարբեր, իսկ փոքր հատվածը փորձում է ամեն գնով արդարացնել Նիկոլին,
Ադրբեջանն Արցախում իրականացնում է լայնածավալ ծրագրեր.
1. Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջևան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը։ Նախագծվում է նաև Կուբաթլի-Լաչին ավտոճանապարհը։
2. Ասֆալտապատման աշխատանքներ է սկսել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում։
3. Շուշիում բացել է այդ երկրի Պետանվտանգության ծառայության նոր վարչական շենքը։ Այն ծառայելու է Շուշիի ՊԱԾ շրջանային վարչությանը։
4. Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում է: Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը։
5. Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից 50 մլն մանաթ (29.4 մլն դոլար) է հատկացվել դեպի Շուշի հասանելիությունը ապահովելու համար։ Այդ նպատակով կառուցվում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհը։ Ճանապարհը, որն անցնելու է Ֆիզուլիի շրջանի Ահմադբեյլի բնակավայրով, հայկական Հադրութի և Մարտունու շրջաններով դեպի Շուշի քաղաքը, ձգվելու է 101.4 կմ։ Ավտոմայրուղին կկապվի Բաքու-Շիրվան-Սաաթլի-Հորադիզ ճանապարհին։
6. 1,3 մլրդ դոլար է հատկացվելու Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը: Հատկացումը նախատեսված է խորհրդարան ներկայացված 2021 թվականի պետբյուջեի օրինագծով։
7. Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցվում է Ադրբեջանի զինված ուժերի ռազմաբազա։
8. Շուշի քաղաքում օգոստոսի 10-15-ը պլանավորված է իրականացնել Խոհարարության միջազգային փառատոն։
9. Ծրագրվում է վերականգել Բարդա - Աղդամ երկաթուղային ճանապարհը։
10. Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։
11. Լեռնային Ղարաբաղի վերականգման աշխատանքներում ակտիվ մասնակցության մասին է հայտարարել «Կապիտալ Բանկը»։ Բանկը մասնաճյուղեր կբացի Շուշիի, Լաչինի, Աղդամի, Ջեբրայիլի, Քելբաջարի և Զանգելանի շրջաններում։ Բանկի նախագահ Ռովշան Ալլահվերդիևը հայտարարել է, որ «Իրենք միշտ վստահ են եղել, որ իրենց մասնաճյուղերը կվերադառնան Արցախ։ Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով իրենց տարածքներից քշվածները կօգտվեն Կապիտալ բանկի նոր մասնաճյուղերի ծառայություններից։»։
12. Ազերիգազ ընկերությունը սկսել է Արցախի գազաֆիկացման աշխատանքները։ Տարածքների վերակառուցման և ենթակառուցվածքների ստեղծման համար SOCAR ընկերության ղեկավարության հանձնարարությամբ սկսվել են բնական գազի մատակարարման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ։
13. Կնքվել են պայմանագրեր թուրքական ընկերությունների հետ, որոնք կներգրավվեն Արցախի տարածքների վերականգման գործում։
14. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել են ազատագրված տարածքներում խելացի քաղաքներ ստեղծելու գաղափարը։
15. Սպորտի և երիտասարդության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում են վերականգնել և կառուցել 18 սպորտային հրապարակ Ֆիզուլիում, 19՝ Կուբաթլուում, 20-ը՝ Աղդամում, 6-ը՝ Ջաբրաիլում, 10-ը՝ Քելբաջարում, 29-ը՝ Լաչինում, 14-ը՝ Զանգելանում։ Շուշիում կկառուցվի ֆուտբոլի և վոլեյբոլի հրապարակ։ Աղդամում պլանավորվում է կառուցել մարզաառողջարանային համալիր, լողավազան, սպորտային ճամբար «Ղարաբաղ»։
Ամբողջ խնդիրն այն է, որ այժմ սկսվել է նոր որակի պատերազմ, նոր որակի մրցավազք՝ ո՞վ, ի՞նչ ծրագիր և ի՞նչ ծավալով կիրագործի։ Հայաստանը ևս ունի հսկայական անելիքներ Արցախում և Սյունիքում։ Անրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, նոր ճանապարհներ, նոր թունելներ։ Անհրաժեշտ է վերականգնել բնակավայրերը։ Մենք դա կարող ենք անել։ Բայց առայժմ փորձում ենք փրկել երկիրը անիշխանությունից, փրկել երկիրը Նիկոլից։
Մենք ժամանակ ենք կորցում։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ