կարևոր
469 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 18:07
Քաղաքական

Արցախն իմ հայրենիքն է․ մենք Արցախի կորուստը համարում ենք պատմական ողբերգություն, իսկ դուք արժեք եք գնահատում, սա՛ է մեր և ձեր տարբերությունը․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին

«Թե ինչու ենք մենք խոսում Ծառուկյանի մասին, նրա բիզնեսների խլման մասին՝ շատ պարզ պատճառով։

Որովհետև, նախ և առաջ, դուք գողացել եք մեր հայրենակիցների 60 հազար ձայնը, ոտնատակ եք տվել, անարգել եք մարդկանց ազատ քվեն։ Նախ և առաջ դա ենք մատնանշում։

Երկրորդը, իհարկե, ձեր գործողությունները մասնավոր իրավունքի ոտնահարում են, ինչը չի կարող չազդել մեր միջազգային վարկի վրա։

Այսինքն՝ մենք հիմա մտածում ենք, չէ՞, որ միջազգային ներդրող պետք է գա Հայաստանի Հանրապետությունում։ Բա որ նայում են՝ մեր երկրում ինչ է տեղի ունենում օրը ցերեկով։

Իմիջիայլոց, ժամանակ առ ժամանակ ասում են՝ չէ՞, այսինչ օբյեկտը ստրատեգիական նշանակության օբյեկտ է։

Իսկ կարո՞ղ է «Մուլտիվնես»-ն էլ էր ստրատեգիական նշանակության օբյեկտ, որ խլեցիք։ Դրա ստրատեգիական նշանակությունը ո՞րն էր։ Բիզնես էր, խլեցիք ուղղակի այդ բիզնեսը»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։