Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը, այն ամբողջությամբ՝ ստորև․
Խնդրում եմ ուշադիր կարդալ այս տողերը։ Սրանք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության տողերն են, որի տակ ստորագրել էին ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, բանակի բոլոր առանցքային բարձրաստիճան պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բարձրաստիճան այլ զինվորականներ։
Հոլիվուդյան ֆիլմ հիշեցնող այս տեսարանի մյուս կողմում մենք էինք՝ մեր երեխաները, մեր ընկերներն ու հարազատները, մեր ծնողները, մանկասայլակով կանայք և եռագույնը ձեռքներին երիտասարդ տղաներ ու աղջիկներ։
ՀՀ Զինված ուժերը և´ պատերազմի ժամանակ, և´ դրանից հետո ապացուցել է, որ ժողովրդի հետ է, իսկ հայտարարությամբ նախազգուշացրել են իշխանություններին՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։
Պարոնայք գեներալներ
Որպես քաղաքացի և որպես մայր՝ կոչ եմ անում ձեզ՝ կրկին հրապարակային վերահաստատել, որ ձեր նախազգուշացումը միայն բառեր չեն, այլ՝ հայկական բանակի հրամանատարների խոսք, զգուշացում բոլոր քաղաքական ավանտյուրիստներին, որ հանկարծ մտքներով չանցնի մեր և մեր երեխաների հանդեպ ուժ կիրառելու կամ կրակելու խելահեղ որոշումներ կայացնել։
Մենք վաղը, մյուս օրը նորից գնալու ենք հավաքին, գնալու ենք մեր երեխաների հետ, մեր հարազատների հետ, անկախ՝ դիպուկահարների և ավտոմատավոր ոստիկանների առկայությունից։ Մենք գնալու ենք՝ վերահաստատելու, որ մեր բանակի կողքին ենք, մենք և մեր հերոսական բանակն իրար կողքի ենք, իսկ ո՞վ է կանգնած մեր դեմ։ Մեկը, ով աղետի հասցրեց մեր երկիրը»։
Մենք ուզում ենք մեր երեխաների համար անվտանգ ու կանխատեսելի պետություն։ Այդ պատճառով էլ մենք լինելու ենք փողոցում, անկախ՝ մեզ վրա ուղղված դիպուկահարներից»։