|
Փոխարժեքներ
27 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
« «ՔՊ»-ականներ, երբ գալիս եք ու օրով ու ժամով ասում եք, որ Հայաստանի վրա հարձակվելու են, նույնիսկ ամսաթիվ եք նշում, պայմանավորվե՞լ եք այդ հարձակման մասին։ Որտեղի՞ց գիտեք այդ օրը, ժամը, որտեղի՞ց է ձեզ այդ տեղեկությունը։ Երբ գալիս ու ասում եք, որ «մենք չլինենք՝ պատերազմ կլինի», ձեզ համար նորություն ունեմ. ժողովուրդ, դուք եղել եք 8 տարի, ու չեմ կարողանում հաշվել, թե քանի պատերազմ ու հարձակում է եղել Հայաստանի վրա։ Երբ ասում եք, որ «դուք լինեք՝ պատերազմ է լինելու», ժողովուրդ, էլի նորություն կա ձեզ համար։ Մենք եղել ենք 10 տարի, ու պատերազմ չի եղել։ Տեսնո՞ւմ եք այդ տարբերությունը։ Երբ այս ամբիոնից ձեր առաջնորդն ասում է, որ գիտակցաբար զոհողության է գնացել 2020 թվականին, դա ինչի՞ մասին է, ի՞նչ գիտակցաբար զոհողություն է։ Խոստովանում եք, որ պատերազմ ե՞ք սկսել։ 2020-ին եղել է պատերազմ ու հարձակում, մինչև երեկ մենք գիտեինք, որ Ադրբեջանը հարձակվել է մեզ վրա, հիմա դա գիտակցաբար զոհողությո՞ւն է, պլանավորե՞լ էիք դա, որ անկախանայինք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ հիմա՝ 2026-ին, 8 տարի իշխանության լինելուց հետո, երբ «ՔՊ»-ականները խնդրում են իրենց մանդատ տալ, որ խաղաղություն բերեն, 2021-ին էլ «երկաթե մանդատ» էին խնդրում խաղաղության համար։
«Խոշոր հաշվով նույն խոստումը չէիք տալի՞ս, նույն պլատֆորմը չէիք ներկայացնո՞ւմ։ 2021-ից հետո ի՞նչ տեղի ունեցավ։ Ձեր համար ոչ մի բան չի եղել, չէ՞, Լուսինե Բադալյան։ 2021-ից հետո տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, Լուսինե Բադալյան, էլ արցախահայեր չեն ապրում Արցախում։ 2021-ից հետո եղան հարձակումներ Հայաստանի վրա, և արդյունքում Երևանի չափ տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից, Լուսինե Բադալյան։ Ձեր համար դա, իհարկե, ոչ մի բան է»,- ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ երբ «ՔՊ»-ականներն ԱԺ ամբիոնից ինչ-որ «իքս» մարդու անուն են հրապարակում, լավ կլիներ մեկ անգամ ամբողջությամբ հրապարակեին 44-օրյա պատերազմում զոհվածների անունները, որպեսզի տվյալները դժվարությամբ չպեղեն և պլյուսով ու մինուսով չխոսեն զոհերի թվի մասին։
«Հիմա նոր հնարք են սովորել. երբ այսքանն ասում ենք, որ դուք խոստացել էիք Հադրութի ու Շուշիի օկուպացիա, ի վերջո՝ կարմիր գծերից սկսած, խաղաղության ոչ մի խոստում չեն պահել այս մարդիկ, ասում են, որ հա, դե փոխվել ենք, սխալվել ենք այն ժամանակ, ինքնահայեցողության ենք ենթարկվել։ «ՔՊ»-ականներ, հայրենիքի հարցում ո՞նց է կարելի սխալվել։ Դուք ասել եք, որ դա ձեր հայրենիքն է, հիմա էլ ասում եք, որ սխալվել եք։ Հայրենիքի հարցում սխալվողներին ո՞նց կարելի է վստահել։ Այս մարդիկ, եթե հայրենիքի հարցում են սխալվում, ի՞նչ հարցում էլ չեն սխալվի։ Ո՞րն է երաշխիքը, որ 6 ամիս հետո չեն գալու ու ասեն, որ այն, ինչ հիմա էին ասում, սխալվել են, սխալ են հաշվարկել, ու իրավիճակ է փոխվել»,- ասաց Քրիստւնե Վարդանյանը։
Վերջում դիմելով «ՔՊ»-ականներին՝ Վարդանյանը հարց է հղել, թե ինչու են «դիվահարվում» երաշխավորների թեմայից, և նշել, որ գուցե իրենց խնդիրն այն է, որ այդ մասին լսել են ընդդիմությունից։
«Ինձ, ընդդիմության առաջնորդներին, ոչ ոքի մի լսեք։ Նիկոլ Փաշինյանի վեց ամիս առաջվա ելույթները դրեք ու լսեք։ Ինքն էր ասում, որ առանց երաշխավորների ցանկացած թուղթ ստորագրելը նշանակում է, որ 12 ժամ հետո կարող է պատերազմ լինել։ Հիմա, երբ ասում ենք, որ խաղաղությունը պետք է երաշխավորված լինի, ինչո՞ւ եք դիվահարվում։ Ձեր պատկերացրած խաղաղությունն Ալիևի կամքից պետք է կախված լինի՞։ Խնդիրն այն է, որ դուք երաշխավորներ ունեք, պարզապես անունը չեք տալիս, որ հայ ժողովրդի տրամադրությունը չփչանա, երևի։ Ալիևն է ձեր ստատուս քվոյի երաշխավորը, դա է ամբողջ հարցը»,- ասաց նա։