|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
««Երեկ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի». այս մասին ահազանգում են իմ գործընկերները և փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Պատկերացնում եք, բերման ենթարկելիս, ճանապարհին, «մի խումբ դիմակավոր անձինք» դաժան ծեծի են ենթարկել:
«Ժողովրդավարական» երկրում, էն ժողովրդավարական, որ ըստ իշխանության արդեն բաստիոն ա, մարդուն ձերբակալում են, հետո թույլ են տալիս ճանապարհին ծեծել: Բա ասում էիք Freedom House չպետք ա որոշի, դուք ժողովրդավար եք, թե՝ չէ:
Նպատակը հասկանալի է, ստեղծել միջավայր, մթնոլորտ, որտեղ անհնազանդները պատժվում են: Սա ցուցադրական պատիժ է, ազդակ մնացյալ այլախոհներին:
Երկիրը դարձրել են բանդիտների քրեական աշխարհ»: