Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանում կան շուրջ 280 000 աղանդավոր։ Ըստ ձեզ՝ նրանք գերազանցապես ու՞մ են աջակցում։ Իսկ գիտե՞ք, որ նրանք էլ են ստատուսներ գրում, նյութեր կիսվում ու մեկնաբանություններ թողնում։ Ու նրանք էլ բոլոր հայերի պես ունեն նույն անուն ազգանուններից։ Իսկ դու կարողանու՞մ ես ամեն մեկնաբանություն կարդալուց հասկանալ, թե որոնք են նրանք, և որոնք՝ հայրենիք սիրող ու պաշտպանող հայերը։
Ի դեպ, աղանդների մեծ մասը դեմ է զենք բռնելուն, բանակային ծառայությանը, չեն օգտագործում «հայրենիք», «ազգ» բառերը, երբեք պահանջատեր չեն թուրքի կողմից բռնազավթված մեր հայրենիքի համար, ազգայինի (լեզու, մշակույթ, պատմություն) հանդեպ անտարբեր են կամ անգետ, հատուկ բացասական վերաբերմունք ունեն ՀԱԵ, մասնավորապես՝ հոգևորականների նկատմամբ, քաղաքացիական աշխարհայացքով էլ հիմնականում կոսմոպոլիտ են»։