Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում նոր կրոնական աղանդ է ի հայտ եկել, որի անդամները երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինին հռչակել են Պողոս առաքյալ:
Աղանդի ղեկավարը ոմն մայր Ֆոտինյա է, որը նախկինում դատապարտված է եղել խաբեության համար: Ըստ Ֆոտինյայի` Պուտինը նույնպես զբաղվել է ոչ պատվաբեր գործերով, երբ ծառայել է ՊԱԿ-ում, սակայն երբ նախագահ է դարձել Սավուղի (Պողոս առաքյալի) պես հոգեպես մաքրվել է:
Նոր աղանդի հետնորդները հոգեւոր ծառայության ժամանակ սաղմոսների փոխարեն երգում են խորհրդային հիթերից մեկը` «Թող լինի միշտ արեւը» եւ լսում են Ֆոտինյայի քարոզները, որը պատմում է, թե ինքը ինչպես է մի քանի հարյուր տարի առաջ ծանոթացել Պուտինի հետ, երբ վերջինս իշխան Վլադիմիրն էր, իսկ ինքը` իշխանուհի Օլգան:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, «Սոբեսեդնիկի» խնդրանքով մեկնաբանելով այդ ամենը, հայտարարել է, որ աղանդի մասին ոչ մի տեղեկություն չունի: Նա նշել է, որ Պուտինը բավական զուսպ է ժողովրդական սիրո ցանկացած դրսեւորման նկատմամբ, որ վարչապետին հարկավոր են «համախոսներ, այլ ոչ թե երկրպագուներ». տեղեկացնում է mignews.com-ը: