Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղեւոնդ քահանան վերջերս Youtube-ում մի շարք տեսանյութեր է տեղադրել` նպատակ ունենալով մարդկանց իրազեկել «Կյանքի խոսք» աղանդի գործունեության մասին:
Քահանայի խոսքով` այս փաստն առաջացրել է ինչ-որ մեկի զայրույթը. վերջինս սպառնալից նամակ է գրել հայր Ղեւոնդին. «Լսի այ Տեր հայրիկ, դու քո կյանքը վտանգի տակ ես գցում, ավելի լավ ա ջնջի էտ վիդիոները, որ գցել ես, թե չէ ես կջնջեմ: Ես հակեր եմ ու նորմալ ասում եմ, որ անես: Աստծո դեմ ես հելել, քո իմանալով դու Աստծո համար ես անում: Եթե Աստված ուզենար, ինքը հենց կաներ, Աստծուն մարդկային օգնություն պետք չի: Տակ շտո թարգ տուր էս ամեն ինչին ու հանի էս վիդիոները: 2 օր հետո մտնելու եմ ու եթե տեսնեմ մեջն են վիդոները, ես ինքս կջնջեմ ու կփակեմ էս սայթը: Տակ շտո դու ինքդ արա ավելի լավա»:
«Երկիր»-ի հետ զրույցում հայր Ղեւոնդը նշեց, որ շարունակելու է տեսանյութեր տեղադրել, որոնց նպատակը մեկն է. «Լուսաբանել, թե իրականում «Կյանքի խոսք» աղանդի հետեւում ինչ է կանգնած»:
«1990թ. ես շփվել եմ նրանց հետ, այդ ժամանակ այն կոչվում էր «Ճշմարտություն»: Ինձ շատ ծանոթ է նրանց մարտավարությունը, եւ նույնիսկ նրանք շատ ագրեսիվ են դառնում, եթե արտաքին աշխարհից իրենց վտանգ է սպառնում: Ես ապշած եմ, որ մարդիկ Աստծո անուն են տալիս, աղոթում են եւ նման ատելությամբ են լցված քրիստոնյա մարդու հանդեպ»,- ասաց հայր Ղեւոնդը` ծիծաղով ավելացնելով, որ ամեն բան Աստծո կամքով է լինում, եւ եթե կոտրեն կայքը, ինքը կրկին կբացի: