2005 թվականից առ այսօր Հայաստանի քաղաքացիներից, այդ թվում եւ աղանդավորները, չեն դիմել այլընտրանքային ծառայության, փոխարենը նրանք նախընտրում են ենթարկվել քրեական պատասխանատվության: Այս մասին «Արմենպրեսին» փոխանցել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներից մեկի բարձրացրած հարցին, թե աղանդավորներն անգամ այլընտրանքային ծառայությունից են խուսափում:
Ըստ Դավիթ Կարապետյանի` 2004-2005 թվականներին մեր երկրում այլընտրանքային ծառայության է անցել 26 զինծառայող, որոնք, սակայն, ծառայությունից ամիսներ անց բոյկոտել են ու հրաժարվել ծառայելուց` նախընտրելով ենթարկվել քրեական պատասխանատվության: