Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2010-12-12 00:40
Քաղաքական

Աղանդավորները հրաժարվում են այլընտրանքային ծառայությունից

Աղանդավորները հրաժարվում են այլընտրանքային ծառայությունից

Հայաստանում վաղուց արդեն գործող «Եհովայի վկաներ» աղանդի անդամները հրաժարվում է զինվորական ծառայությունից: Եվրախորհուրդի պահանջով 2007-ին Հայաստանն ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, սակայն հարցը օրենքի ընդունմամբ էլ չլուծվեց: Պաշտպանության նախարարության տվյալներով, առ այսօր «Եհովայի վկաներից» ոչ ոք այլընտրանքային ծառայության չի մեկնել:

 

«Օրենքն ընդունվելուց հետո 25 աղանդավոր անցան այդ ծառայության: 25-ից 24-ը «Եհովայի վկաներ» էին, որոնք հետո հայտարարեցին, թե քաղաքացիական ծառայությունն իրենց համար նվաստացուցիչ է: Իսկ քաղծառայություն ասվածը հիվանդանոցներում հիվանդներին օգնելն ու, սպասարկելն էր. այն, ինչ ընդունված է ամբողջ աշխարհում: «Եհովայի վկաները» նույն դիմումի բովանդակությամբ հրաժարվեցին ծառայությունից` պատճառաբանելով, թե զինկոմիսարիատը հետեւում է իրենց ծառայության ընթացքին: Դրանից հետո էլ ոչ ոք չգնաց այլընտրանքային ծառայությանե,- փաստեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը այսօր թեմայի շուրջ հրավիրված ասուլիսին:

 

«Եթե հումանիստական մոտեցումներն այդքան ներհատուկ են աղանդներին, ապա ինչո՞ւ են նրանք նվաստացուցիչ համարում ծերերի, հիվանդների խնամքը,- ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ հավելեց.- Սա ևս մեկ վկայություն է, որ այստեղ հումանիզմի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Ներքին շատ ուժեղ ագրեսիվություն, բացասական վերաբերմունք կա իրենցից դուրս ամեն ինչի նկատմամբ, եւ «քայաքայիչ» բառը շատ տեղին է. քայքայումը իրենցից սկսելով` գալիս, հասնում է պետությանը: Աղանդավորությունը խեղում է մարդկանց անհատական ճակատագիրը, իսկ իր էությամբ ապազգային է: Ինչ վերաբերվում է «Եհովայի վկաներին», ապա նրանց նպատակը ժխտողականությունն է պետական կառույցների նկատմամբ»: