կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 17:45
Քաղաքական

Վարչապետի խոսքերից բարկացած` կոտրել է հեռուստացույցը

Վարչապետի խոսքերից բարկացած` կոտրել է հեռուստացույցը

Կառավարության վերջին նիստը, որն արտագնա էր` տեղի ունեցավ Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում, բառի բուն իմաստով, թանկ նստեց մեր քաղաքացիներից մեկի ընտանիքի վրա: Անցած հինգշաբթի օրը զավեշտալի, իսկ իրականում` ցավալի միջադեպ է գրանցվել Դիլիջանում. վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը հունից հանել է մի քաղաքացու:

 

Դիլիջանցիներից մեկը Yerkir.am-ի թղթակցին պատմել է, որ բազմազավակ մայրը բարկացել է Տիգրան Սարգսյանի` Գեղարքունիքում արած հայտարարությունից, թե Դիլիջանում կա բանվորական աշխատուժի պահանջարկ, բայց դիլիջանցիները չեն աշխատում, հետեւաբար` աշխատողներ Տաջիկստանից են բերում:

 

Տիգրան Սարգսյանը նաեւ հայտարարել էր, որ «Մարտունիում, Գավառում, Վարդենիսում կա աշխատուժի ավելցուկ, և պետք է կարողանան այդ թափուր աշխատատեղերը ժամանակին բացահայտել ու ներհանրապետական աշխատուժի հոսք կազմակերպել»:

 

Չորս հասուն տղաների մայրը բորբոքվել է վարչապետի խոսքերից եւ ձեռքի տակ ընկած առաջին իրով հարվածել հեռուստացույցին:

 

Դիլիջանում մեր թղթակցին պատմել են, որ, օրինակ, շինարարության ամենասովորական բանվորի աշխատանքը ծանոթով է. աշղեկն իր ծանոթներին է բերում, դիլիջանցիներին էլ տեղ չի մնում: Ի դեպ, մարդիկ այստեղ  համաձայն են անգամ 7-8 հազար դրամ գնահատվող գործը 5 հազարով էլ անել, միայն թե աշխատանքի վերցնեն:

 

Հիմա արդեն, հստակ է, որ ժողովրդին աշխատանքից խույս տվող, գործազուրկի նպաստով բավարարվող եւ ծույլ ցույց տալու հստակ գործելաոճ է մշակել կառավարությունը` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի: