|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը եւ ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրեւ թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատպանության նախկին նխրար Սեյրան Օհանյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Հիշեցում
Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռեւս հանգուցալուծված չէ։
Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջեւ։
Այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։
Եզրակացություն
Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։
Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը եւ արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը»: