Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկել է Հայաստանի այն ներկայի համար, որը սկսվել է, և այն ապագայի համար, որի մասին խոսել են քարոզարշավի ընթացքում: Այս մասին նա հայտնեց լրագրողներին Երևանի 1/20 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո:
«Ուղերձս հետևյալն է` այսօր հնի և նորի կռվի ավարտն է: Քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ գնալ ընտրատեղամասեր և իրենց քաղաքացիական պարտքը կատարել, չհանգստանալ, հանկարծ չկարծել, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ամեն ինչ ավարտվելու, և մինչև ժամը 8-ը քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամենն ավարտին հասցնելու»,- ասաց Մարուքյանը, որը քվեարկելու էր եկել որդու հետ:
Ըստ նրա՝ այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունը և իրավապահ մարմիններն են: «Հույս ունեմ, որ բոլոր արատավոր երևույթները, որոնք եղել են, և որոնց մնացորդներն ու մնացուկները կփորձեն այսօր որևէ բան անել, կհայտնաբերվեն»,- նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը: