Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանազատում չի իրականացվել, եւ սահմանազատումից հետո իրականացվում է սահմանագծում, այսինքն ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Կիրանցում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իր մեջ դա վտանգ է պարունակում: Ամենակարեւոր վտանգն այն է, որ այստեղ չեն նշվում այն սկզբունքները, որի հիման վրա պետք է իրականացվի գործընթացը: Իսկ սկզբունքներից ամենակարեւորը այն է, որ ապագա ճշգրտված սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների, հետագա ապակայունացման առիթ: Այդ առումով, եթե մենք ուզում ենք, որ դա չլինի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի 200-ից ավելի քկմ տարածքներից:
Երկրորդը, դա ՀՀ օրենսդրության համաձայն տվյալ հատվածներում այն իրավունքներն են, որոնցից օգտվում են սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիները: Դա տարածքների, արոտավայրերի, ջրաղբյուրների, էլեկտրականության, գազի եւ այլ երթակառուցվածքների հետ կապված խնդիրներն են:
Դրանից հետո իրականացվում է սահմանագծում: Ապրիլի 19-ի հայտարարությունում նշվում է ժամկետ՝ մինչեւ մայիսի 15-ը ավարտել սահմանազատումը եւ անցնել սահմանագծման: Եթե մենք ունենք վեճ, մենք կարո՞ղ ենք ասել, թե դա երբ կավարտվի: Ինչո՞ւ ենք նշում այդքան հապճեպ ժամկետ: Այս փաստերը խոսում են այն մասին, որ հակառակ կողմը պարտադրում է»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն իր հարձակողական գործողություններով, բաստացի մեր սահմաններից ներս սահմանագծում էր իրականացնում, գծում էր իր սահմանը. «Այսօր Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով»,-ասաց նա: