|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«44-օրյա պատերազմի գլխավոր պատասխանատուները ազատ շրջում ու պաշտոնի կռիվ են անում, իսկ զինվորականները մեկը մյուսի հետևից լուռ ազատազրկվում են:
Իհարկե կան զինվորականներ, որոնց որոշումներին ու գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի և դա կարող են նաև ծանր պատիժների հանգեցնել, սակայն խնդիրն այլ տեղ է:
Կռվից հետո իշխանությունը ոմանց «փշի-փշի» էր անում, լռության դիմաց կոչումներ ու պաշտոններ տալիս:
Սրանք, այսպես ասած, արխային ընկան, իսկ հետո եղավ այն, ինչ սպասելի էր` հերթով զոհաբերվում են հանուն քաղաքական իշխանության և նրանց պաշտոնավարման շարունակականության:
Ի՞նչ ասեմ, շարունակեք լռել պարոնայք սպաներ և գեներալներ, բայց հիշեք, որ իշխանությունը ոչ մեկիդ չի խնայելու, որովհետև դուք իրենց համար պարզապես «պահեստային քայլ» եք, ում ըստ իրավիճակին կդատեն, կնստացնեն ու կվարկաբեկեն»: