Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երգիչ Արսեն Սաֆարյանը եղբոր՝ երաժիշտ Արթուր Սաֆարյանի հետ առաջիններից էր, որ պատերազմը սկսվելուց հետո, առանց վարանելու, մեկնեց առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու գործին իր բաժին ուժը հասցնելու համար։ Թեև Արսենը ֆեյսբուքյան էջում իր մարտական առօրյայի մասին ոչինչ չի հրապարակում, սակայն նրա զինակից ընկերներն այդ հարցում ավելի շռայլ են։ Օգտատեր Աշոտ Ամիրյանը, որը, հավանաբար Արսենի զինակից ընկերներից է, իր էջում տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ մեկ ամսից ավելի, ծանր պատերազմին զուգահեռ, հերթափոխի ժամանակ Արսենը մի քանի ժամով զենքը փոխարինում է կիթառով, և «Պարոնայք սպաներ» երգն արդեն հնչում է ավելի խրոխտ ու մարտական։ Հենց այդ ու մի քանի այլ ռազմահայրենասիրական ոգով կատարումներով էլ, հավանաբար, լիցքավորում է բեմը պատերազմի դաշտով փոխարինած երգիչը զինակից ընկերներին՝ կրկին առաջնագիծ վերադառնալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում: