կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-17 12:58
Առանց Կատեգորիա

Ծանրագույն հանցագործություն է կատարվում Երևանում, զգոն եղեք. Արսեն Բաբայան

Ծանրագույն հանցագործություն է կատարվում Երևանում, զգոն եղեք. Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Facebook-ում գրում է. 

«ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ գլուխ․ Ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, պատանդ վեցնելը, շենքեր ու շինություններ զավթելը ու շատ ավելի արարքենր, որոնք ամբողջությամբ ընդգրկում են առավոտյան տեղի ունեցածը կազմակերպողների արարքները։ Տեռորզիմն ու ապստամբությունն իրարից էապես տարբերվում են։ Տեռորսիտներին չի կարելի համարել ապստամբներ։ Տեռորիզմնին է բնորոշ պատաանդներ վերցնելը և նրանց ազատման համար պետությանը որևէ գործողություն կատարելուն պարտադրելը։ Ծանրագույն հանցագործություն է կատարվում Երևանում, զգոն եղեք։ Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, մի քանի անգամ չափեք, հետո հրապարակեք․․․ հիշեք, ահաբեկչական նյութեր ու կոչեր չի կարելի տարածել»։