|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Շարունակում ենք Արժանապատվության երթը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկած՝ Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած երթի ժամանակ։
«Այսօր հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, հաղթահարելով իր ցավը, իր վիշտը, իր ողբերգությունը, դուրս է եկել փողոց՝ պաշտպանելու, պայքարելու հանուն իր հայրենիքի, հանուն իր ապագայի, հանուն այն Հայաստանի, որ միասին կերտելու ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ, որի անունն է «Նիկոլ Փաշինյան»։
«Այդ ճանապարհին մենք բոլորս միասին՝ համատեղ ուժերով, պետք է վերացնենք այդ խոչընդոտը և փրկենք մեր հայրենիքը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հարցնելով՝ համաձա՞յն եք։ Պատասխանը եղավ՝ այո՛։
«Առանց Նիկոլ Հայաստան»,-վանկարկեցին Արժանապատվության երթի մասնակիցները։
Մանրամասն՝ տեսանյութում․