Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իշխանությունը ժողովրդին մոլորեցնում էր, թե ԵՄ ենք գնում, բայց հիմա հրապարակային ասում են, որ բանակցություններ չեն տարվում այդ ուղղությամբ։ Իշխանությունն արտաքին քաղաքական վեկտորը ոչ թե Արևմուտք է տանում, այլ՝ Թուրքիա։ ՀՀ-ում վխտում են թուրք-ադրբեջանական գործակալները, որոնք ձևացնում են, թե իրենք պայքարում են ինքնիշխանության, պետականության համար, բայց պայքարում են ՌԴ-ի դեմ, մի թթու բառ չեն ասում թշնամական պետություններին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ այցին և Արարատ Միրզոյանի հայտարարություններին։
Խոսելով փողոցային պայքարի մասին` Սաղաթելյանը ընդգծեց, որ իրենք ունեն ծրագիր, ամեն ինչ անելու են, որ 2026 թիվ իշխանությունը չհասնի, եթե այլ ուժ ունի լուրջ ծրագիր, կարող են քննարկել․ «Մենք ենք որոշում՝ երբ դուրս գանք և ինչ անենք, այս պահին մեծ տնային աշխատանք կա անելու, 8000-10000 կազմակերպված մարդ է պետք, որ դուրս գան փողոց և իրենց կամքը թելադրեն, հասնեն երկիշխանության։ Որևէ մեկի ձեռքը չենք բռնել, թող գործընթաց սկսեն։ Մենք ասում ենք՝ ամեն ինչ դրեք մի կողմ, խելք-խելքի տանք, համագործակցենք, փորձ ունենք»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: