Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկա պայքարը լինելու է ապակենտրոն և ցանցային, բոլոր ընդդիմադիր ազգային ուժերը դուրս են գալու փողոց՝ յուրաքանչյուրն իր ձևով, իր մեթոդներով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում, որտեղ նստացույց է սկսել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ արդյո՞ք ինքը ևս միանալու է Վանեցյանին, ընդդիմադիր առաջնորդը պատասխանեց՝ ունենք ծրագիր, թե ինչ ենք անելու սկզբից մինչև վերջ, առաջիկայում հայտարարություն կանենք և կանցնենք գործի։
Հանուն Հայաստանի ու Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի, նշեց նա՝ վստահեցնելով, որ այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու և իրենք առնվազն դրա համար ամեն ինչ անելու են։
«Այստեղ մարդիկ չեն հավաքվել որևէ մեկին իշխանության բերելու համար, այլ այս մարդիկ դուրս են եկել փողոց հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն իրենց երեխաների, ծնողների, քույրերի և եղբայրների»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ իր բողոքի ակցիաները և բողոքի ձայնն ինչպես բարձրացնել՝ նշեց նա։
«Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն ունի ծրագիր սկզբից մինչև վերջ։ Արթուր Վանեցյանը հիմա ինչ անում է, ճիշտ է անում, ողջունում ենք, մենք իր հետ ենք։ Պայքարը մեկնարկած է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Կարևորը, նրա գնահատմամբ, այն է, որ բոլրն ունեն մեկ նպատակ ու մեկ օրակարգ, և այսօր խոսելու ժամանակը չէ, գործելու ժամանակն է։
Հարցադրմանը, թե ինչու Բրյուսելի հանդիպման նախօրեին տուն ուղարկեցին բողոքի ակցիայի բազմահազար մասնակիցներին, Սաղաթելյանն ասաց՝ պայքարն ունի տրամաբանություն, քայլերի հերթականություն, որ օրը պետք լինի այլևս տուն չուղարկել, այլևս տուն չեն ուղարկելու։
Նա նշեց, որ ում համար թանկ է իր հայրենիքը՝ յուրովի թող ձևակերպի իր բողոքի ակցիան։
Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկ է հայտարարել և նստացույց սկսել, ավելի վաղ նույն հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը։