|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իտալացի երգիչ Անդրեա Բոչելին վարակվել է կորոնավիրուսով, հաղթահարել այն և պլազմա հանձնել բժշկական հետազոտությունների համար. ըստ yerkir.am-ի` հայտնում է իտալական ANSA գործակալությունը:
Հենց դոնոր դառնալն է բացահայտել նրա վարակված լինելու փաստը: Ըստ գործակալության` երգչի ախտորոշումը տրվել է դեռևս մարտի 10-ին` թեստավորմամբ: Հիվանդությունն ընթացել է համարյա առանց ախտանշանների, սակայն հիվանդացել են նաև նրա կինն ու երկու երեխաները:
Ի դեպ, կաթոլիկ Զատկի օրը` ապրիլի 12-ին, 61-ամյա Անդրեա Բոչելին երգել էր Միլանի դատարկ տաճարում: