Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 18-ին Չինաստանը հատուկ խումբ կուղարկի Իսրայել՝ չինացի դեսպան Դու Վեյի մահվան հանգամանքների ներքին քննություն անցկացնելու համար, որին մահացած էին գտել մայիսի 17-ի առավոտյան Թել Ավիվի մերձակայքում գտնվող իր նստավայրում. այս մասին գրում է Haaretz-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ պարբերականի՝ «հատուկ խումբը» կանցկացնի դեսպանի մահվան հանգամանքների «ներքին քննություն» եւ կզբաղվի Իսրայելում Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչության «գործունեության համակարգմամբ»: Բացի այդ, դրա խնդիրների մեջ է մտնելու դիվանագետի մարմինը հայրենիք փոխադրելու կազմակերպումը, իսկ հատուկ խմբի հետ Իսրայել է մեկնելու Վեյի ընտանիքի ներկայացուցիչը: Դու Վեյը Իսրայելում Չինաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի փետրվարից:
Հիշեցնենք՝ նախօրեին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հրեական պետությունում դեսպանը մահացել էր առողջական վիճակի հետ կապված պատճառներով։ Այնուամենայնիվ, ըստ Չինաստանի, դեսպանի մահվան պատճառը «պահանջում է լրացուցիչ ստուգում և հաստատում»: