կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 19:49
Աշխարհ

Լիբանանի վարչապետի ժ/պ Դիաբը հրաժարվել է հարցաքննության ներկայանալ՝ Բեյրութի նավահանգստում պայթյունի գործի հետ կապված

Լիբանանի վարչապետի ժ/պ Դիաբը հրաժարվել է հարցաքննության ներկայանալ՝ Բեյրութի նավահանգստում պայթյունի գործի հետ կապված

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը հրաժարվել է ներկայանալ այն դատավորի հարցաքննությանը, որը նրան եւ երեք նախկին նախարարներին մեղադրել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ կապված անփութության մեջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին:

Անցյալ շաբաթ դատավոր Ֆադի Սավանի կողմից առաջադրված մեղադրանքները բուռն քննադատության պատճառ են դարձել՝ կուսակցությունների, այդ թվում «Հըզբոլլահ»-ի, ու սունիների առաջնորդ Սաադ ալ-Հարիրիի կողմից:

Որոշ քաղաքական գործիչներ ենթադրում են, որ Սավանը ընտրողաբար է որոշում կայացնում, թե ում պետք է մեղադրի, եւ որ նա գերազանցում է իր լիազորությունները՝ մեղադրելով նախարարներին: Մյուսներն ասում ենն, որ նա համարձակ է:

Դիաբը, որը պաշտոնը ստանձնել է հունվարին, ասել է, որ իր խիղճը մաքուր է օգոստոսի 4-ին 200 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի հարցում: Աղետից հետո նա հրաժարական է տվել, բայց շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները:

Անցյալ շաբաթ Սավանը կապվել է Դիաբի գրասենյակի հետ՝ երկուշաբթի հանդիպում խնդրելու համար, բայց նրան ասել են, որ նա հրաժարվում է հարցաքննությունից, հայտնել է վարչապետի աշխատակազմի պաշտոնական աղբյուրը: