|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լուսանկարիչ Ջոզեֆ Բադջանին, որը նկարահանումներ էր իրականացրել Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի վայրում, երկուշաբթի անհայտ անձանց կողմից գնդակահարվել է Քահալիա բնակավայրում. հաղորդում է լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել մահացածի գտնվելու վայրը՝ հետախուզելով նրա հեռախոսը, ինչն էլ իր հերթին օգնել է ձայնագրություններ ստանալ հանցագործության վայրում գտնվող հսկիչ տեսախցիկներից: Նախնական տվյալներով ՝ մարդասպանները եղել են երկուսը: Նրանք մեքենայով մոտեցել են լուսանկարչին այն պահին, երբ նա նստում էր իր մեքենան, և գնդակահարել են նրան:
Քիմաթիա բնակավայրի քաղաքապետարանը երկրի անվտանգության ծառայություններին կոչ է արել անհապաղ որոնողական աշխատանքներ իրականացնել և ձերբակալել լուսանկարչի սպանության մեջ ներգրավված անձանց:
Քիմաթիայի քաղաքապետարանի ղեկավարը նաև, հղում անելով լրատվամիջոցներին, խնդրել է զգուշորեն հրապարակել հանցագործության հետ կապված ցանկացած տեղեկություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաջանին աշխատել է որպես լուսանկարիչ հեռահաղորդակցական ընկերություններից մեկում, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ երկրի անվտանգության ծառայություններից մեկում եղել է հավատարմագրված լուսանկարիչ: Ըստ «Ալ Հուրա» հեռուստաալիքի՝ Բաջանին վերջերս նկարահանել էր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրը: Սպանությունը լայն արձագանք է գտել լիբանանյան հասարակության շրջանում: