|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օգոստոսի 6-ին Բեյրութի Մարինա նավահանգստում տեղի ունեցավ «Արմենիա» առագաստանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Պաշտոնական միջոցառման ժամանակ Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի առաջնորդ արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանն ու Բեյրութ քաղաքի քաղաքապետ Բիլալ Համմադի ներկայացուցիչ Արամ Մալյանը:
«Արմենիա» առագաստանավի արշավախմբին դիմավորում էին հոգևոր հայրեր, Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ազգային կառույցների և քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Այնճարի և Բուրջ Համուդի քաղաքապետերը, սկաուտներ, Համազգայինի և հայաբնակ Այնճարի նվագախմբեր, կրթօջախների և սպորտային դպրոցների սաներ, պարախմբեր, հարյուրավոր բեյրութահայեր, Լիբանան – Հայաստան բարեկամության ասոցիացիայի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Առագաստանավի անձնակազմին, նավապետ Զորի Բալայանի գլխավորությամբ, ընդունել է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ առաջինը, ով ասել է, թե այս ճանապարհորդությունն ինքը ուխտագնացություն է համարում, որը լի է հավատով, հույսով եւ ապագայի հանդեպ հանձնառությամբ: «Այսպես է եղել մեր ժողովրդի պատմությունը: Ջեր այս նախաձեռնությունը խորհրդանշում է Հայաստան, Արցախ եւ Սփյուռք միասնությունը: Պատմությունը տեսակ-տեսակ բաժանություններ պարտագրեց մեզ, սակայն մենք մեր կեցվածքով մերժեցինք այդ բոլորը: Այսօր եւս Հայաստանը Սփյուռքից հեռացնելու, բաժանելուն միտված աշխատանքներ է տարվում, սակայն մենք այդ ամենին դարձյալ «ո'չ» ենք ասում` ազգային ու հայրենասիրական մեր ամուր ոգով եւ անշեղ միասնականությամբ»,- ասել է վեհափառը: