|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 171-ի, 30-40 մարդ մնում է անհայտ կորած, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով լիբանանյան LBC հեռուստաալիքին:
Երկրի առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանի խոսքերով՝ մոտ 1500 տուժածներ հատուկ բժշկական օգնության կարիք ունեն:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում մի շարք հզոր պայթյուններ էին որոտացել: Պայթյունի ալիքը ոչնչացրել է հսկայական թվով շենքեր, կոտրվել են ապակիներ եւ դռներ: Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը: Պայթյունը զգացվել է նույնիսկ Կիպրոսում:
Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել, որը վեց տարի առաջ բռնագրավել են մաքսային ծառայությունները։