|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լիբանանի Բեյրութ նավահանգստում, որտեղ օգոստոսի 4-ի երեկոյան տեղի է ունեցել հուժկու պայթյուն, հայտնաբերվել են վտանգավոր քիմիական նյութերով ևս 20 տարաներ: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական թիմի անդամին, ովքեր վերացնում են աղետի հետևանքները:
Ըստ նրա՝ Ֆրանսիայից և Իտալիայից մի խումբ մասնագետներ, ինչպես նաև փրկարարներ, ներկայումս աշխատում են տարաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Դրանցից ոմանց վրա՝ պայթյուններից հետո անցքեր են նկատվել, իսկ դրանցից մեկի վրա անցքեր են նկատվել, որից թափվել է հեղուկը:
Թե կոնկրետ ինչ նյութերի մասին է խոսքը՝ չի նշվում: Նշվում է միայն, որ նրանք ունեն տարբերանշան նախազգուշացման քիմիական վտանգի մասին: