|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի պատճառ կարող էին լինել վերանորոգման աշխատանքները, որոնց ժամանակ «բոլգարկա» է օգտագործվել, հայտարարել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նաջարը նշել է, որ հետաքննությունը կսկսվի հրշեջների աշխատանքների ավարտից անմիջապես հետո, հետաքննությունը պետք է պարզի այս միջադեպի բոլոր մանրամասները: Նրա խոսքով՝ հրդեհն այս պահին ամբողջովին վերահսկվում է:
Հինգշաբթի ցերեկը Բեյրութի նավահանգստի ազատ մաքսային գոտում վառելիքի եւ անվադողերի պահեստներում մեծ հրդեհ է բռնկվել: Հրդեհի օջախը մեկուսացնելու համար մի քանի ժամ է պահանջվել, եւ դրան մասնակցել են մարտական ուղղաթիռներ:
Նավահանգստի կողքով անցնող բոլոր ճանապարհները, ներառյալ Բեյրութից հյուսիս տանող գլխավոր մայրուղին, ոստիկանության կողմից արգելափակվել էին:
Հրդեհի հետեւանքով, ըստ Լիբանանի Կարմիր խաչի, զոհեր եւ վիրավորներ չկան։
Լիբանանի նախագահը միջադեպի կապակցությամբ անվտանգության գերագույն խորհրդի նիստ կանցկացնի: