կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-28 18:30
Արցախ

Ընթացքի մեջ են Ստեփանակերտի նոր բազմաբնակարան շենքերի նախագծային աշխատանքները

Ընթացքի մեջ են Ստեփանակերտի նոր բազմաբնակարան շենքերի նախագծային աշխատանքները

Մենք նախանշել էինք, որ 2019 թ.-ին Ստեփանակերտում տրվելու է բնակարանաշինական մեծ ծրագրի մեկնարկը, որտեղ նախատեսվում է ունենալ 500 բնակարանոց երկու բնակելի թաղամաս: Աշխատանքների մեկնարկը արդեն տրվել է:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և ավելացրել, որ առաջին բնակելի թաղամասը նախատեսվում է կառուցել նախկին Շինանյութերի կոմբինատի տարածքում, որտեղ կլինեն 200 բնակարաններ, իսկ երկրորդը՝ Տիգրան Մեծ փողոցի վրա` շուրջ 300 բնակարաններ:«Առաջին թաղամասի նախագծային աշխատանքների առաջին փուլն ավարտվել է, և ներկայումս  շինհրապարակում ընթանում են շենքերի տեղակայման աշխատանքները, որոնք ֆինանսավորվում են «Սիրկապ Արմենիա» ընկերության կողմից: Երկրորդ թաղամասի նախագծային աշխատանքները ևս ընթանում են, այնտեղ նախատեսվում է ունենալ ժամանակակից տեխնոլոգիաներով շենք` սեյսմակայուն, անվտանգության համակարգերի օգտագործմամբ: Նախատեսվում է 7 և 9 հարկանի շենքեր կառուցել: Ճարտարապետական հատվածի աշխատանքներն իրականացնում է Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակից Աթայանցի ճարտարապետական արվեստանոցը, իսկ կոնստրուկտիվ հատվածն իրականացնում է պրոֆեսոր Մելքումյանը, ով նաև այդ տեխնոլոգիայի համահեղինակն է: Նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները»,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը: