կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-02 17:08
Արցախ

Անընդունելի է, որ Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի նախագծման աշխատանքներն առ այսօր ընթացքի մեջ են. Արայիկ Հարությունյան

Անընդունելի է, որ Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի նախագծման աշխատանքներն առ այսօր ընթացքի մեջ են. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը նշել է, որ զոհվածների հարազատների հետ շինաշխատանքներին առնչվող հարցերի քննարկման ընթացքում պարզվել է, որ կան արդարացված դժգոհություններ, և խորհրդակցության նպատակն է առկա խնդիրների համար պատշաճ լուծումներ գտնելը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝  աշխատանքների ծավալը մեծ է, և հանրության կողմից ընկալելի է, որ  հնարավոր չէ այն ավարտին հասցնել մեկ տարում, սակայն անընդունելի է, որ նախագծման աշխատանքներն առայսօր ընթացքի մեջ են։

Օրակարգի շուրջ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, նշել  նոր աշխատուժի ներգրավման անհրաժեշտության մասին և ընդգծել՝ եթե խոստացված ժամկետներում նախագծման աշխատանքներն ավարտված չլինեն, կկիրառվեն օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցներ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խնդրո առարկա դարձած այլ հարցեր: