Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Իրան: Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Երեկ ես հանդիպել եմ Իրանի դեսպանին: Ջրհեղեղի հետ կապված` մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել: Այսօր կամ վաղը կազմակերպելու ենք այդ աշխատանքները: Բայց հարցն այն է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, այնտեղ նաև նրանց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարներ: Այս պահին կոնկրետացնում ենք թվերը, դրանք դեռ պարզ չեն», - ասաց նախարարը՝ հավելելով, որ գործուղման հետ կապված կառավարության նախագիծ չի լինի, բայց անհրաժեշտ է լինելու վարչապետի որոշումը, քանի որ գույքը, որն ուղարկվելու է, ամբողջապես մերը չէ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Կարծում եմ, որ սա շատ կարևոր օգնություն է, որը պետք է մատակարարենք մեր բարեկամ երկրին: Եթե հրատապության հարց կա, կարծում եմ, որ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք հենց այսօր այդ ֆորմալ հարցը կազմակերպել»: