|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ-ն պատրաստ է և այս պահին քննարկում է առաջին անհրաժեշտության ապրանքների, հումանիտար օգնության փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Այդ մասին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
Պաշտոնյան նաև նշել է, որ քննարկվում է փրկարար ծառայության ջոկատների գործուղման հարցը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու։
«Մենք ինքներս 1988-ին մեր տարածքում՝ ՀՀ-ում, տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը, և մենք այդ ժամանակ միայնակ չենք մնացել, մենք ստացել ենք միջազգային հանրության օգնությունը, և կարծում ենք, որ պետք է նաև պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք բնական աղետների հետևանքով այդ օգնության կարիքն ունեն»,-ասել է նա։