|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
«Իրավունք» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարաններից մեկում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո՝ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել դեպքի վայր, բայց նրանց արգելել են: Այս մասին տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Իսկ հիվանդանոց այցելել ենք: Դաժան է… 15 զինվորի մեկ գիշերում մոխրացնել ու դրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, գլուխները պատով չտալ…Անընդհատ ինչ-որ հիմար թեզեր են մեջբերում: Այս մարդկանց համար մարդկային կյանք, հայրենիք ու արժեքներ չկան: Որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտում ունեն»,- ընդգծեց Մինասյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։