|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թունիսի նոր կառավարությունն իր անդրանիկ նիստի ժամանակ քննարկելու է համաներման օրենքի նախագիծը, որը վերաբերելու է նախկին քաղաքական ռեժիմի կողմից հալածյալներին, բայց ոչ երկրից փախուստի դիմած նախկին նախագահին եւ նրա ընտանիքին, ովքեր մեղադրվում են կոռուպցիոն գործողություններ կատարելու մեջ:
Երկրի ժամանակավոր նախագահ Ֆուադ Մեբազաան հայտարարել է այն մասին, որ իշխանական կոալիցիան «անցյալը լիովին մերժելու» քաղաքականություն է վարելու, բոլոր կուսակցությունները ընդունելի են դառնալու: Բանտերից ազատ են արձակվելու բոլոր ընդդիմադիրները եւ նախկին ռեժիմի` նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալիի, իսլամական «Ան Նահդա» («Վերածնունդ») շարժման քննադատները:
Սկսվել է հակակոռուպցիոն հետաքննությունը բեն Ալիի եւ նրա կլանի դեմ. Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում սառեցվել են նրա եւ նրա ընտանիքի բանկային հաշիվները: Ձերբակալվել է բեն Ալիի ընտանիքի անդամներից 33-ը, փորձաքննությունն է կատարվում անօրինական ֆինանասկան գործողությունների առթիվ:
Թունիսում այս ընդվզումների հետեւանքով դեկտեմբերի վերջերին սպանվել է 78 մարդ, 98-ը վիրավոր են: Երկրի տնտեսությանը հասցված վնասը նախնական տվյալներով կազմում է 1.6 միլիարդ եվրո:
Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: