|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստն այսօր չի կայացել, քանի որ ընդդիմությունը չի մասնակցել նիստին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
ԱԺ-ն այսօր խորհրդի նիստում պետք է որոշեր՝ անհարգելի բացակաների թույլատրելի շեմը հատած ընդդիմադիր պատգամավորների մասով դիմելո՞ւ է ՍԴ, թե ոչ։