կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 18:58
Քաղաքական

Մարտունեցի տղամարդը մոլորվել ու անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան ծեծել, ապա սպանել են

Մարտունեցի տղամարդը մոլորվել ու անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան ծեծել, ապա սպանել են

Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, անցել սահմանը եւ սպանվել ադրբեջանցիների կողմից։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Մարտունու քաղաքապետարանից՝ հայտնելով, որ տղամարդու մարմինը դուրս են բերել Կարմիր Խաչի միջնորդությամբ, նրան հուղարկավորել են երկու օր առաջ։

Արարատ Խաչատրյանի ընկերներից մեկը պատմել է, որ անբարենպաստ եղանակի եւ սահմանի մոտ լինելու պատճառով տղամարդը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում։

Նրա դին դուրս են բերել մի քանի օր անց, մարմնին եղել են բռնության հետքեր, ենթադրվում է՝ նրան սպանել են ծեծի ենթարկելուց հետո։

Մարտունեցի տղամարդը 2 որդի եւ մեկ դուստր ուներ։ Նա պատերազմի մասնակից էր։