Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել կնոջը ծեծի ենթարկելու և սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ գործը: Մեր տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Սևանում:
Այսպես. ըստ մեղադրական եզրակացության` Մկրտիչ Դանիելյանը 2014թ. հուլիսին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր նախկին ընկերուհի Ն. Նավասարդյանի հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել է վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դանակով մեկ անգամ հարվածել է ձախ ազդրի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այս մասին տեղեկանում ենք datalex տեղեկատվական համակարգից:
Ըստ նախաքննության` Դաինելայնը նախկին ընկերուհու հետ նման կերպ վարվել է նաև նոյեմբերին: ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Ն. Նավասարդյանի հետ, որի ընթացքում 2 և ավելի անգամ բռունցքներպով, իսկ հետո ռետինե խողովակով, դիտավորությամբ, հարվածել է վերջինիս գլխին և թևերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ավտոմեքենայի պահախցիկից վերցնելով դանակ, մոտեցրել է Նավասարդյանի պարանոցին՝ տալով սպանության սպառնալիքներ։
Գործով իրեղեն ապացույց է ճանաչվել նախկին ընկերուհու գիշերազգեստը:
Դանիելյանին մեղադրանք է առաջադրվեծ ՀՀ ՔՕ 118-րդ և 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված` չհեռանալու մասին ստորագրությունը: