| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եվրախորհրդարանի գերմանացի և հույն 53 պատգամավոր նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել գերմանական արտադրության սուզանավերի վաճառքն այդ երկրին. հայտնում է Ermenihaber-ը։
Պատգամավորների ստորագրությամբ Twitter-ում հրապարակված նամակում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքները և այդ համատեքստում գործում է նաև միջազգային իրավունքի դեմ:
«Ծայրաստիճան մտահոգ ենք Արևելյան Միջերկրականում ԵՄ անդամ երկրներին ուղղված՝ Թուրքիայի ռազմական սպառնալիքներով և երկյուղում ենք, որ հնարավոր բախման ընթացքում Թուրքիան կարող են օգտագործել Գերմանիայում արտադրված սուզանավերը», ասվում է նամակում:
Պատգամավորները պահանջել են անհապաղ կասեցնել գերմանական խոշոր «Thyssen Krupp» ընկերության կողմից արտադրվող և Թուրքիայում մոնտաժվող սուզանավերի պահեստամասերի արտահանումը:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում լինելու է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: