կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-11 11:15
Տարածաշրջան

Էրդողանը Մերկելից պահանջել է հրապարակավ ետ կանգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Բունդեսթագի որոշումից

Էրդողանը Մերկելից պահանջել է հրապարակավ ետ կանգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Բունդեսթագի որոշումից

Հունիսի 8-ին Վարշավայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Տեղեկություններ շրջանառվեցին, որ գագաթաժողովի ընթացքում կկայանա Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև առանձնազրույց, որի ժամանակ նախատեսվում էր Բունդեսթագի կողմից հաստատված` Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը:

Գերմանական Del Spigel թերթն ուշագրավ պնդում է առաջ քաշել Վարշավայում Մերկել-Էրդողան հանդիպման մասին: Ըստ Demokrathaber-ի՝ «Էրդողանը Մերկելին անհնար պահանջ է ներկայացրել» վերնագրված հոդվածում թերթը տեղեկացրել է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ու Գերմանիայի միջև հարաբերություններում որևէ առաջընթաց չի գրանցվել:

Հիշեցնելով դեպքը, երբ գերմանացի քաղաքական գործիչների մուտքը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա չէր թույլատրվել, թերթը միջադեպը որակել է «ամոթալի սկանդալ»:

Բացի այդ՝ թերթը պնդել է, որ Վարշավայում Էրդողանն անհնար պահանջ է ներկայացրել Մերկելին` պահանջել է, որ Գերմանիայի կառավարությունն ու խորհրդարանը  Հայոց ցեղասպանության հարցով իրենց որոշումից ետ կանգնեն: Ավելին՝ Էրդողանը Ինջիրլիք մուտք գործելու թույլտվություն տալու պայման է ներկայացրել Մերկելին՝ պահանջելով հրապարակավ հայտարարել, որ խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության հարցով որոշումը կառավարության դիրքորոշումը չէ: «Միայն այն ժամանակ Ինջիրլիք ռազմաբազա մուտքը կթույլատրի»,- գրել է թերթը: