|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Եվրախորհրդարանի 31 անդամներ դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելին՝ խնդրելով չեղարկել Վրաստանի ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը և վերանայել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։
Եվրախորհրդարանի անդամները գրում են, որ «Վրաստանի իշխանությունների ոչ ժողովրդավարական պահվածքի շարունակությունը, հատկապես նրանց ագրեսիվությունը օտարերկրյա գործակալների մասին «ռուսական ոճով» օրենքի ընդունման և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հարցում հատել է բոլոր սահմանները։
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ասում են, որ այս պահվածքը «ավելացրել է լարվածությունը և բևեռացումը վրացական քաղաքականության և հասարակության մեջ» և նշում են, որ «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել դա»: