կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-30 11:03
Տարածաշրջան

Գերմանական ընկերությունը կդադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանական ընկերությունը կդադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանական անվանի ընկերությունը այլևս Թուրքիային զենք ու զինամթերք չի վաճառի: Թուրքական Ntv.com.tr լրատվակայքի տեղեկացմամբ՝  զենքի արտադրության ոլորտում հայտնի Heckler & Koch-ը որոշ քաղաքական չափանիշների շրջանակներում վերանայել է այն երկրների ցանկը, որոնց զենք է վաճառում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Այսպիսով` ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ այն երկրները, որոնք այս կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ունեն, ինչպես նաև՝ օրինապահության և ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրները ընդգրկվել են «կանաչ ցուցակում»: Ընկերությունը զենք կվաճառի միայն այդ ցուցակում ընդգրկված երկրներին:

Նախատեսված չափանիշներին չհամապատասխանող երկրները, ինչպիսիք են՝ Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը, ընդգրկվել են «դեղին ցուցակում»:  Heckler & Koch-ն առաջիկայում այլևս չի պատրաստվում այս երկրներին զենք մատակարարել:

«Դեղին ցուցակում» է ներառվել նաև Թուրքիան: Ըստ աղբյուրի՝ այս ցուցակի երկրներին զենք վաճառելու համար ընկերությունը երկար ժամանակ չէր կարողանում Գերմանիայի կառավարությունից թույլտվություն ստանալ: Ուստի այժմ Heckler & Koch-ը փոխել է իր մարտավարությունը:

Թուրքական կողմի պնդմամբ՝ զենքի մատակարարման վերաբերյալ գերմանական ընկերության և Թուրքիայի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի միակողմանի չեղարկման դեպքում Heckler & Koch-ը ստիպված կլինի խոշոր փոխհատուցումներ վճարել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել էր բանաձև,  որն առաջարկում է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառել: