Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» ընտանեկան թերթը հրապարակել է այսօր Հանրապետության հրապարակում Փաշինյանին աջակցող մի խեղկատակի մտքերը: Քննադատելով Փաշինյանի հրաժարականը պահանջողներին՝ այդ արկածախնդիրը նշել է, որ ինքը մասնակցել է պատերազմին. ծանուցում է ստացել, մեկնել ծառայության՝ հոկտեմբերի 8-24-ն ընկած հատվածում լինելով Ջաբրայիլում:
Ջաբրայիլը Քարվաճառից, գումարտակը վաշտից չտարբերող այդ խեղկատակներին ասպարեզ բերող ստահակները զլացել են անգամ մի քանի տվյալ ճշտել՝ այս անլեզու և անբերան բիոզանգվածին հերթական անգամ անհարմար իրավիճակի մեջ չդնելու համար:
Հոկտեմբերի 8-24-ն ընկած հատվածում Ջաբրայիլում «մարտնչած» սույն խեղկատակի և իրեն ասպարեզ բերածների համար մեջբերենք իրենց պաշտելի վարչապետի՝ նոյեմբերի 29-ի գրառումը, որի համաձայն՝ «…Այդ ժամանակ (հոկտեմբերի 19-ին-Վ.Ս.) կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը եւ հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը»:
Իսկ թե հոկտեմբերի 19-ից էլ դեռ շատ առաջ՝ պատերազմի գրեթե առաջին իսկ օրերից կորսնցված Ջաբրայիլում մինչ հոկտեմբերի 24-ն ինչով են զբաղվել այս խեղկատակն ու իր ընկերները, մնում է առեղծված: Հավանաբար՝ թշնամու ձեռքին գտնվող Ջաբրայիլում «մարտնչելով»՝ «պաշտպանել են» Քարվաճառի դավաճանական հանձնումը:
Վահե Սարգսյան